Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Թուրքիան սկսել է դիվանագիտություն խաղալ՝ մեկ ցավակցել 1915-ին «կատարված դեպքերի» համար, մեկ՝ շրջափակումը դադարեցնելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու հարցում «բարի կամք» դրսևորել։ Հազար տարում այդպես էլ չկարողացանք հասկանալ, որ թուրքը առանց սեփական շահի, առանց հեռահար նպատակների ոչինչ չի անում, և այն էլ՝ հայերի համար։ Տարիներ առաջ, երբ աշխատում էի մի կոլեկտիվում, ինձ զգուշացրին, որ եթե այսինչը առավոտ վաղ քեզ ժպտում է, նշանակում է նախորդ օրը քո նկատմամբ ինչ-որ դավադրություն է իրականացրել կամ առնվազն պատրաստվում է իրականացնելու, ինչում հետագայում համոզվեցի։ Թուրքը հենց այդպիսին է՝ նրա «բարի ժպիտի» տակ թաքցված է հարյուր դավադրություն։ Հիմա այդ քայլին նա անշուշտ գնում է ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված։
Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին։

 

 

Սերգեյ Աբազյան