64 թ․ Հռանդեայի հաշտության պայմանագրից մեկ տարի անց Տրդատ Արշակունին 3000-ոց շքախմբով գնաց Հռոմ եւ թագադրվեց Ներոնի կողմից։ Հռոմ ու Նեապոլիս քաղաքներում Հայոց արքա Տրդատի պատվին մեծ հանդիսություններ կազմակերպվեցին։ Մի անգամ Տրդատը պանկրատիոն դիտելիս (բռնցքամարտի ու ըմբշամարտի տարրերից կազմված մենամարտի տարատեսակ), տեսնելով, որ մենամարտիկներից մեկը վայր ընկնելուց հետո ծեծվում է հակառակորդի կողմից, բացականչեց․ «Մարտն անարդար է, քանզի արդարացի չէ ընկածին ծեծելը»։ Ներկաներին թեեւ զարմանալի թվաց օտարականի դիտողությունը, բայց եւ հասկանալի, վեհ ու բարոյական։
Աղբյուրը՝
Դիոն Կասիոս Կոկկեյանոս, Հռոմեական պատմություն
Հայե՛ր, գիտե՞ք, որ