ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ:

Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ, սիրով շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Ցանկանում եմ երջանկություն, ներդաշնակություն և անսպառ սեր։ Եղեք սիրված և գնահատված, այդ ժամանակ մենք կարող ենք անգամ սարեր շուռ տալ։