Նորվեգական «Միներվա» օրաթերթում լույս է տեսել «Սիվիտա» վերլուծական կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենի «Անօգուտ դիվանագիտություն» վերնագրով հոդվածը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ:
«Չնայած նրան, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ, այն մինչև օրս քաղաքականության ասպարեզում լուրջ կշիռ ունի: Պատճառն, իհարկե, այն է, որ Թուրքիան երբեք պատասխանատվություն չի կրել:
Այս տարի էլ ուշադրության պակաս չի լինի այս հարցում, և խնդիրն այն է, թե արդյոք Թուրքիան չափից ավելի ուժեղ խաղ չի իրականացնում` չափից բարձր գնահատելով սեփական փորձերն իր անօգուտ դիվանագիտության այդ ճակատամարտում: Կամ, ինչպես հեգնանքով ասում են պատմաբանների միջավայրում, Թուրքիայի` Ցեղասպանության սահմանումն է «Այն, ինչ մենք չենք արել հայերի դեմ»:
Սասուն Հովհաննիսյան