Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևին դեմ է քվեարկել Ուկրաինայի պատվիրակությունը: Իհարկե, Ուկրաինան դրա համար բերել է իր քաղաքական պատճառաբանությունը, բայց Ցեղասպանությունը քաղաքակիրթ երկրի համար չպետք է չափվի, գնահատվի և պատասխան ստանա քաղաքական շահով: Շահերի ու դիրքորոշումների արտահայտման այլ հազարավոր հարթակներ կան ներկայիս վերպետական կառուցվածքով աշխարհակարգում, որը հնարավորություն է տալիս այդ դիրքորոշումները ոչ միայն արտահայտել, այլև պրոպոգանդելով կոշտացնել:Այնպես որ՝ սա լավագույն հարթակը չէր դիվանագիտական պատասխանի համար ընտրված:

 

 

Խնդիրն այն է, որ պետք է ստեղծել այնպիսի դիվանագիտական, ինֆոմացիոն և քաղաքական դաշտ, որը նման մոտեցումները կտեղափոխի ոչ միայն բարոյական, այլև, ինչ-որ չափով, քաղաքական պատասխանատվության հուն՝ միջազգային հանրության մոտ: Ի վերջո, այսպիսի ցանկացած դիրքորոշում՝ հարյուրամյակից առաջ, խրախուսում է նաև թուրքական ժխտողականությունը, ուստի դիրքորոշում արտահայտողներին պետք է զգացնել տա նաև պատասխանատվության այս գործոնը...

 

 

 

Արման Սահակյան