Հետաքրքիր է բոլորը արմատական փոփոխություններ են ուզում ու այդ փոփոխությունների մասին խոսում է թե իշխանությունը թե ընդդիմությունը, բայց ոչ մի անգամ ոչ մեկ չասաց, թե որտեղ են թաքնված այդ անտեր կամ գուցե և տերով արմատները և ի վերջո ինչը պետք է փոխենք: Հիմա այս տեղերը կարդալուց հետո ընդդիոմւթյան ներկայացուցիչները կտան իշխանության ներկայացուցիչների անուններ, իսկ իշխանության ներկայացուցիչները՝ ընդդիմության: Բա իհարկե, ինչու խորը մտածել, եթե կարելի է միանգամից պատասխանել այն ինչ դարերով արմատացել է մեր մեջ՝ «Միշտ դիմացինն է մեղավոր, իսկ ես հրեշտակից 5 պակասս անմեղ եմ»: Այդ արմատները իրականում ոչ թե անհատ մարդկանց մեջ են այլ հենց մեր ժողովրդի հոգեկերտվածքի մեջ է: Արմատական փոփոխություններ անելու համար, պետք է նախ գտնենք մեր «արմատների» մեջ այն բացերը, վախերը և այլ խանգարող հանգամանքներ: Օրինակ՝ «Միշտ դիմացինն է մեղավոր, իսկ ես հրեշտակից 5 պակասս անմեղ եմ» մտածելակերպը, այսինքն ուրիշի վրա սաղ գցելը նույնպես փոփոխության ենթակա արմատ է:


Յուրաքանչյուր տարածաշրջանում քաղաքականությունը հիմնական ընդունված գծերից բացի կիրառվում է ըստ տեղային սովորույթների: Դրսից եկած որոշ արժեքներ տեղայնացվում են, իսկ որոշները ըդհակառակը կատոգորիկ մերժվում են: Այստեղ սխալվելը շատ հեշտ է ու պետք է ընտրելուց շատ զգույշ լինենք, որ հետագայում արմատական փոփոխությունների մասին չխոսենք:

 

 


Էդգար Խաչատրյան