Մի մեջբերում անեմ. «...Հայաստանում անհրաժեշտ է վերացնել և՛ քաղաքական, և՛ տնտեսական մենաշնորհները, որպեսզի երկիր մուտք գործող միլիարդավոր դոլարների հասնող տրանսֆերտները, նյութական մյուս բարիքներն արդար վերաբաշխվեն, ոչ թե գնան մի քանի ուղղությամբ։ Պետք է վերջ տալ պետական միջոցների անիմաստ, չարդարացված վատնումներին, կոռուպցիային, թալանին, ապահովել մրցակցային հավասար դաշտ, օրենքի և իրավունքի գերակայություն, կասեցնել արտագաղթը, ոտքի հանել տնտեսությունը եւ այլն..» (ՀԱ): Ինչ եք կարծում՝ ով է այս խոսքերն արտաբերողը: Բնականաբար՝ ԲՀԿ մամուլի պատասխանատուն: Ավարտեմ՝ «... Երկրում արմատական փոփոխություններ են պետք, եւ եթե դրա համար անհրաժեշտ է կառավարության հրաժարականը, կառավարությունը պիտի հրաժարական տա»։ Կարծում եմ, որ արմատական ընդդիմությունը կարող է հանգիստ գնալ վաստակած հանգստի՝ փոխարինողն առկա է: Եվ էական չէ՝ կհանդիպեն իրար, ընդհանրություններ կգտնեն թե ոչ, կարևորը քաղաքականության մեջ «ճիշտ» խոսքերն են՝ արտաբերված «ճիշտ» պահին և «ճիշտ» տեղում:

 

Վախթանգ Սիրադեղյան