Կառավարության կողմից հաստատված ծրագրով, օդային տրանսպորտի ոլորտում սկսեց կիրառվել ավիափոխադրումների լիակատար ազատականացման մոդելը և դրա արդյունքում հայտարարվեց բաց երկնքի քաղաքականությանն անցնելու մասին:


Ուսումնասիրելով այս ծրագիրը' կարելի է գալ հետևյալ եզրահանգման:


Ուղեւորի համար իր երկրի կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, դրական երեւույթ է: Բազմաթիվ ավիաընկերությունների առկայության դեպքում կա մրցակցություն, որի արդյունքում կարող է լինել գների նվազեցում, ինչը բնականաբար շահեկան կլինի ուղևորների համար:


Այս ծրագիրը դրականորեն է անդրադառնում նաև օդանավակայանի համար, քանի որ ցանկացած երկրում այն հանդիսանում է բաց երկնքի քաղաքականության լոբիստներից մեկը:


Եթե ծրագիրը դիտարկենք ավիաընկերությունների տեսանկյունից, ապա այն հնարավորություն է տալիս օտարերկրյա ընկերություններին մտնել տեղականի հետ մրցակցության մեջ: Այս գործոնը չի կարող դրականորեն չանդրադառնալ ոլորտի զարգացման վրա, քանի որ մրցակցության դեպքում երկու կողմերը մոտիվացվում են բարելավել իրենց ծառայությունները, շուկայից դուրս չթռնելու նպատակով:

 

 

Տիգրան Խաչիկյան