Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր:
Ներկայացվել են այդ ուղղությամբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, որոնք առնչվում են համակարգի արդիականացմանը, խորքային հորերի վերագործարկմանը, պոմպակայանների վերանորոգմանը և այլն:
Քննարկվել են նաև ոռոգման ջրի առավել պահանջարկ ունեցող մարզերին անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպելու հարցը:
Գործադիրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների համակարգողներին հարցը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ բոլոր հնարավոր խնդիրներին շուտափույթ լուծումներ գտնելու նպատակով:
Հայկ Համբարձումյան