Նիկոլո Մաքիավելիի հայտնի «Տիրակալը» գիրքը բովանդակային առումով շատ արժեքավոր է: Այն բացահայտում է կառավարման բազմաթիվ նրբություններ,որոնք ճիշտ կիրառելու դեպքում կարելի է ստեղծել շատ լավ համակարգ, սակայն եթե ուսումնասիրենք այդ գիրքը գրելու դրդապատճառները,ապա կտեսնենք հետևյալ պատկերը:


Այս գիրքը Մաքիավելին նվիրել է Լորենցո դե Մեդիչիին,որի ընտանիքը ավելի քան 60 տարի իշխանության գլուխ էր կանգնած Իտալիայում,սակայն որին 1494թ.-ին վտարում են : Հատկանշական է,որ Ֆլորենսիայի հանրապետության վերականգնումից 4 տարի անց Մաքիավելին անցնում է պետական ծառայության որպես քարտուղար և դեսպան:


Այս գիրքը գրվել է 1513 թվականին: Դրանից մեկ տարի շուտ Մեդիչիների ընտանիքը վերականգնում է իր տեղը Իտալիայում,իսկ Մաքիավելլիին աքսորում են, այդ ընտանիքի դեմ դավադրություն կազմակերպելու պատճառով:


Մաքիավելին, կիրառելով 16-րդ դարին բնորոշ հաճոյանալու մեթոդները (որոնք ցավոք սրտի արդիական են նաև մեր օրերում) փորձում էր արդարացնել իրեն: «Տիրակալը» գրելու գլխավոր նպատակը հանդիսանում էր Մեդիչիների ընտանիքից համաներում ստանալը: Մաքիավելին հավանաբար ակնկալում էր համաներումից հետո ստանձնել Մեդիչիների ընտանիքի խորհրդականի դերը, և ուղորդել նրանց դեպի Իտալիայի ամբողջական ազատագրում (ինչի մասին խոսում է գրքի վերջում), սակայն անգամ մեր օրերում բավականին արդիական և կիրառելի գրքի հեղինակին չհաջողվեց նույնիսկ վերադառնալ աքսորից:

 

 


Հայկ Դերզյան