Պետական գնումների համակարգում կառավարության կատարած որոշ փոփոխություններին նիստի ժամանակ անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա դիտարկմամբ, որոշումը շոշափում է ներկրողների և արտադրողների հարաբերությունները: Լինում են դեպքեր, երբ գնման մրցույթի հայտ են ներկայացնում մարդիկ, ովքեր ոչ ներկրում ունեն տվյալ ապրանքից, ոչ էլ արտադրություն: Նրանք երրորդ, չորրորդ մարդկանցից գնում են ապրանքը երկու-երեք անգամ թանկ և մասնակցում մրցույթին:

«Դա հարկավոր է սահմանափակել: Եթե մարդն այդ ապրանքից ոչ ներկրում է և ոչ էլ արտադրում, ի՞նչ իրավունք ունի մրցույթին մասնակցել», նշել է վարչապետը:

 

 


Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործընթացը և առաջարկել շահագրգիռ նախարարություններին վերստին քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում այն կարգավորել կառավարության որոշմամբ:

«Սա պետք է լինի ամենաթափանցիկ և արդար գործընթացը, քանի որ դրանից մեծ դժգոհություն կա», ասել է նա եւ հանձնարարել ուժեղացնել բնակչության իրազեկման աշխատանքը, քանի որ հաճախ գործն արվում է, սակայն հանրությունն անտեղյակ է:

 

 

 

 

 

 

 

Լիլիա Գրիգորյան