Ծնվել է 1964թ. հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում օր օրի ահագնացող հուզումների զանգվածային ցույցերի ակտիվ մասնակից էր։ Բայց երբ օղակը սկսեց սեղմվել «Ազատության կղզյակի» շուրջ, նա որպես կամավոր եկավ Արցախ։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

 

 

Շուշիի առանձնակի գումարտակի փոխրամանատարը ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի գրավման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:

 

Զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին, Քելբաջարում, երբ նոր էր լրացել նրա 30 տարին ։

 

 

Զոհրապ Եգանյան