Աշխարհահռչակ հայազգի իմաստասերը ծնվել է 1866 թ. Ալեքսանդրապոլում: Գյուրջիևի հայրը գուսան Ադաշն էր։ Նա մեծ ազդեցություն է ունեցել որդու աշխարհայացքի ձեւավորման վրա։ Գյուրջիեւագետներից ոմանք խոսում են Ադաշի հունական ծագման մասին, սակայն Ավետիք Մելիք-Սարգսյանը գտնում է, որ մեծ իմաստասերի նախնիները «ծաթ հայեր» էին' Կապադովկիայի հունադավան հայեր:
Նախնական ուսումն ստացել է Գյումրիում, այնուհետեւ՝ Կարսում։ Ավետիք Իսահակյանի դասընկերն էր։ Ռուս գիտնականներից ոմանք վկայում են, որ Վրաստանի հոգևոր սեմինարիայում սովորելիս եղել է Ստալինի դասընկերը․․․
Հայազգի իմաստասեր, երաժիշտ, պարուսույց, գրող եւ մանկավարժ Գեորգի Գուրջիևի գաղափարները լայն ճանաչում են գտել ամբողջ աշխարհում, իսկ գրքերը սպառվում են կայծակնային արագությամբ: Եվրոպական հայտնի պարբերականները նրան բնութագրում են որպես XX դարի ամենանշանավոր իմաստասեր, առեղծվածային եւ անհասանելի իմաստասեր, մարդ-առեղծված, Արեւելքի հանճար...
Հայե՛ր, գիտե՞ք, որ