Գեորգի Գյուրջիև
Աշխարհահռչակ հայազգի իմաստասերը ծնվել է 1866 թ. Ալեքսանդրապոլում: Գյուրջիևի հայրը գուսան ուստա Ադաշն էր, ով մեծ ազդեցություն է ունեցել որդու աշխարհայացքի ձեւավորման վրա։ Գյուրջիեւագետներից ոմանք խոսում են Ադաշի հունական ծագման մասին, սակայն Ավետիք Մելիք-Սարգսյանը գտնում է, որ մեծ իմաստասերի նախնիները «ծաթ հայեր» էին' Կապադովկիայի հունադավան հայեր: Նախնական ուսումը ստացել է Գյումրիում, այնուհետեւ Կարսում։ Ավետիք Իսահակյանի դասընկերն էր։ Ռուս գիտնականներից ոմանք վկայում են, որ Վրաստանի Հոգևոր սեմինարիայում սովորելիս եղել է Ստալինի դասընկերը։ Հայազգի իմաստասեր, երաժիշտ, պարուսույց, գրող եւ մանկավարժ Գեորգի Գուրջիևի գաղափարները լայն ճանաչում են գտել ամբողջ աշխարհում, իսկ գրքերը սպառվում են կայծակնային արագությամբ: Նրա մասին եւրոպական հայտնի պարբերականներում հաճախ են հայտնվում նման գնահատականներ' XX դարի ամենանշանավոր իմաստասերը, առեղծվածային եւ անհասանելի Գյուրջիեւը, մարդ-առեղծվածը, Արեւելքի հանճարը եւ այլն: