1918-ի ամռանը, թուրքերի կողմից գրավված Մեծ Ղարաքիլիսայում ու հարակից շրջաններում, թուրքերին օրուարեւ չէր տալիս Հռիփսիմե Զուրաբյանի գլխավորած հայուհիների զինված ջոկատը: Տեղի բնակչությունը սարսափում էր թուրքերի անակնկալ խուզարկումներից, թալանից ու խոշտանգումներից, թուրքերը' Հռիփսեմեի վրիժառուներից:

 

 

Հայուհիներն ընտրել էին գիշերային անակնկալ գրոհների ռազմավարությունը: Ղարաքիլիսայում ու մոտակա գյուղերում թշնամու կազմակերպած շուրջկալները եւ ֆիդայինների հետքը գտնելու բոլոր փորձերն ավարտվել են ապարդյուն:

Նկարում'
Տեսարան XX դարասկզբի Մեծ Ղարաքիլիսայից

 

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ