1918-ի ամռանը, թուրքերի կողմից գրավված Մեծ Ղարաքիլիսայում ու հարակից շրջաններում, թուրքերին օրուարեւ չէր տալիս Հռիփսիմե Զուրաբյանի գլխավորած հայուհիների զինված ջոկատը: Ականատեսների վկայությամբ, տեղի բնակչությունը սարսափում էր թուրքերի անակնկալ խուզարկումներից, թալանից ու խոշտանգումներից, թուրքերը' Հռիփսեմեի վրիժառուներից:
Հայտնի է, որ հայուհիներն ընտրել էին գիշերային անակնկալ գրոհների ռազմավարությունը: Ղարաքիլիսայում ու մոտակա գյուղերում թշնամու կազմակերպած շուրջկալները եւ ֆիդայինների հետքը գտնելու բոլոր փորձերն ավարտվել են ապարդյուն:
Նկարում'
Տեսարան XX դարասկզբի Մեծ Ղարաքիլիսայից