Քուրդ ցեղապետ Ղասըմ բեկը Գեւորգին խնդրեց հյուրընկալվել իր տանը: Ժամեր անց, մի քուրդ գյուղացի Չավուշին հանձնեց Ղասըմի կնոջ՝ Ջամիլայի նամակը. «Գեւո՛րգ, թուրքերը ամուսնուս կաշառել են, քեզ կանչում է սպանելու, չգա՛ս»: Գեւորգի արյունը եռաց, խենթացած թռավ ձիու թամբին ու սուրաց դեպի Ղասըմ բեկի բնակատեղին:

 

 

300 քուրդ զինյալներ շարք կանգնած՝ սպասում էին Ղասըմին, երբ Գեւորգն ուղիղ մտավ բակ եւ ձայնեց բեկին: Բեկը շփոթված դուրս եկավ, մոտեցավ Գեւորգին ողջունելու: Չավուշն առանց շտապելու արձակեց զենքերը, բացեց կուրծքը եւ մոտենալով ոչ պակաս շփոթված զինյալների տողանին, ասաց. «Ղասըմ բեկն ինձ հրավիրել է սպանելու:

 

 

Ես եկել եմ: Գեւորգ Չավու՛շն եմ, շնե՛ր, դե սպանեք»: Թե՛ բեկը, թե՛ նրա զինվորները մեխված կանգնած էին: Նույնքան անշտապ, Գեւորգը վերցրեց զենքերը, թռավ ձիու վրա ու հեռացավ: Ղասըմը հայացքը հառեց երկնքին ու աղոթքի նման շշնջաց.
_ Հալալ ա կերած կաթը: Կոտրվի էն ձեռքը, որ կփորձի նրան զարկել:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ