Ս. Վրացյանը հիշում է. «Միկոյեան Անդրանիկից ծեծ կերաւ ու հեռացաւ ոչ միայն կամաւորական խմբից, այլև Դաշնակցութիւնից… Իսկ ո՞վ էր այն բախտաւորը, որ Անդրանիկի բռունցքի կամ լեզուի համը չէր ճաշակել։
Անդրանիկը ծեծել էր Գասպար Իփէկեանին, Աշխարհաբեկ Քալանթարեանին, Անաստաս Միկոյեանին, նոյնիսկ Ռոստոմի, բժ. Զաւրեանի և Ռուբէն Տէր-Մինասեանի վրայ փորձել էր ձեռք բարձրացնել»։
(Սիմոն Վրացեան, Կեանքի Ուղիներով, Գ. Հատոր, Պեյրութ, 1963, էջ 106