Միկոյանը, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, Մոսկվայում այցելում է Սարյանի անհատական ցուցահանդեսը: Արդեն ծանոթացել էր նկարների մեծ մասին, երբ նրան ուղեկցող Սարյանն ասում է. «Անաստա՛ս, որ ես զգալի ավանդ եմ ներդրել արվեստում' բոլորին է հայտնի: Բայց ասա ինձ, ե՞րբ պիտի դու էլ քո պարտքը կատարես' ե՞րբ պիտի լուծես մեր Ղարաբաղի ու Նախիջևանի հարցն ու վերադարձնես, վերջապես, դրանք Հայաստանին»: Միկոյանը պատասխանում է. «Մարտիրոս Սերգևի՛չ, Ձեր ինչի՞ն են պետք Ղարաբաղն ու Նախիջևանը: Ավելի լավ է' դրանց փոխարեն Հայաստանում երկու գործարան կառուցենք»: Ապշահար Սարյանը մի պահ կանգ է առնում ու խորին դառնությամբ ասում. «Անաստա՛ս, դու էշի գլուխ ես»:

 

Ռոմեն Եպիսկոպոսյան. «Ազգային համակարգ»