Մի քանի օր է արդեն, ինչ տեղեկատվական արշավ է սկսվել ՀՅԴ դեմ՝ զրպարտությունը, սուտը, ապատեղեկատվությունը որպես գործիք կիրառելով։ Ավելի քան պարզ է, որ պատվիրատուն ցանկանում է տպավորություն ստեղծել թե դաշնակցության մեջ խառնաշփոթ է տիրում, այնինչ նավը շարունակում է նավարկել՝ հաղթահարելով մեղմիկ զեփյուռները, քամիներն ու անգամ փոթորիկները։ Սկզբում տարածվեց, թե իբր ՀՅԴ-ում այնքան պարապ են մնացել, որ կզբաղվեն քաղակտիվիստի ծեծ պատվիրելով, հիշեք ՀՅԴ-ն Թեհլիրյան է տվել Թալեաթի նմանի դեմ, հիշեք մենք մեր վրա, հայի վրա ձեռք բարձրացնող չենք, մենք այդքան տկար ու թույլ չենք, մենք այդքան փոքրոգի երբեք չենք եղել ու չենք լինի։ Մենք մեր գինը գիտենք, մեր ընկերոջ արածն ու չարածն էլ գիտենք և գնհատողը գնահատում է, չգնահատողին էլ մաղթում ենք, որ ինքն էլ փորձի էդքաաաաան արածի շատ չէ մի տոսկոսը անի։ Հիմա էլ դաշնակցական դառնալու և մնալու բարդույթ ունեցողները, իբր Սպիտակի կոմիտե են հիմնել մի հատ էլ 24 հոգի են գտել, որ հրաժարվում են։ Պառակտում են ուզում մցնեն չի ստացվում, բայց շոուն ոնց որ հաջողեցնում են, որովհետև շոումենի պակաս չունեն։ Դաշնակցական լինելը կոչում է, ասուլիսով ու վիդեով դաշնակցությունից հրաժարվելը դաշնակցության համար միայն ինքնամաքրում է, չնայած, իրենք ուզում են կարծես բոլորին ապացուցել, որ իրենք դաշնակցական են եղել։ Դուք երբեք չէիք կարող լինել դաշնակցականի կոչման տեր անձիք։ Ձեր կոչումը այն կառույցում է, որտեղ որ հիմա եք։
Ազատուհի Սիմոնյան