Ուրիշները, որ մի բան կորցնեն' օրերով ման կգան: Իսկ ես երբեք չեմ ափսոսացել որևէ բանի համար, երբ կորցրել եմ: Գուցե դրա համար էլ մի քիչ վախկոտ եմ: Ինչևէ, դա արդարացում չէ: Բոլորովին արդարացում չէ: Ընդհանրապես չի կարելի վախկոտ լինել: Եթե անհրաժեստ է որևէ մեկի մռութին հասցնել, և դու ուզում ես այդ բանը, պետք է հասցնես: Բայց ես չեմ կարող: Ինձ համար ավելի հեշտ է մարդուն դուրս նետել պատուհանից կամ գլուխը կտրել կացնով, քան հասցնել դեմքին:

 

 

 

Ատում եմ բռունցքի դատաստանը: Ավելի լավ է ինձ ծեծեն, թեև դա բոլորովին դուր չի գալիս, ինքներդ էլ հասկանում եք, բայց ես սոսկալի վախենում եմ հասցնել մարդու երեսին, երեսից եմ վախենում: Չեմ կարող նայել այդ դեմքին, ահա թե որն է ցավը: Եթե գոնե երկուսիս աչքերն էլ փակած լինեին, այնքան էլ տհաճ չէր լինի: Տարօրինակ վախկոտություն է, որ մտածում ես, բայց, այնուամենայնիվ, վախկոտություն է: Ես ինձ չեմ խաբում:

ՋԵՐՈՄ ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐ
«Տարեկանի արտում ' անդունդի եզրին» վեպից

 

 

 

Հովիկ Չարխչյան