Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել եւս դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ իր «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք եւ նա այլեւս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները եւ, հետևաբար, կպակասեն նաեւ լավ մարդիկ:
Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք , չէ՞ որ ամեն մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…
Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:
Խնայեք իրար, մարդիկ…
ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ (1935-1972)
տաղանդավոր բռնցքամարտիկ, ծաղրածու, մնջկատակ, կրկեսի, մնջախաղի թատրոնի ու կինոյի հայ դերասան, արձակագիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր:
Հայե՛ր, գիտե՞ք, որ