Պեպելյանը ինչպես միշտ իր «ամպուլայի» մեջ է և անդավաճան է մնում իր «ոճին»: Հա հաշվեք, որ ես Պեպելյանի ֆանատն եմ ու ինադու եմ իրան գովում, բայց մեկա ես պիտի ասեմ:
Հենց նոր նայեցի «Անավարտ թռիչ» երգի տեսահոլովակը ու առաջին անգամ լսեցի երգը, որը նվիրված է «Երևան-Սոչի» չվերթի զոհերի հիշատակին (կներեք եթե էսքանի մեջ սխալ բան գրեցի կամ սխալ ներկայացրի): Քրիստինեն ինչպես միշտ ներկայացրեց շատ թեթև երգ շատ թեթև տեսահոլովակ:
Ինչպես միշտ նա անդավաճան մնաց իր ոճին՝ հագին շորեր կային, ճոխ ավտոներ չկային, տկլոր պարուհիներ չկային, անիմաստ մեծ տներում չէր իրականացվեի նկարահանումը, յոթանասուն անգամ շոր չփոխեց, անիմաստ չէր պարում:
Երգի բառերը իհարկե շատ լօավն էին ու ինչպես միշտ կարելի է համարել, որ երգը ու տեսանյութը ստացվել էր: Ու ոնց հասկացա սա ինչ որ ֆիլմի սաունդրեկն էր, որին իհարկե սպասում եմ (նաև նրա համար, որ առաջին անգամ եմ տեսնում հայկական արտադրության ֆիլմ ավիոկատաստրոֆաների մասին):
Հ.Գ. Շնորհակալությւոն Մոնտաժողին՝ հրաշք մոնտաժ ու ֆիլմից հիասքանչ դրվագներ ներկայացնելու համար:
Անկախ Հայաստան