1.Անհամաչափը՝ զինվորներ սպանող ուժին ներելն է...
2.Ֆլեշմոբ չկա՝ ազգային ու չհայտարարված սուգ է՝ սահման-Գյումրի-սահման կորուստների համար...
3.Տեսնե՞ս, որ թշնամին ունենար այնպիսի ստորաբաժանումներ, որոնք կարող են 20 մետրից, այդ պահին թիվ մեկ կետից՝ ԱՆԿՈՐՈՒՍՏ նահատակ զինվորների դիակներ հանել, ի՞նչ կաներ...

 

 


4.Գյումրի- սահման, սահման-Գյումրի... Հիմա, ոնց որ փորձ է արվում մեկով մյուսը մոռացության տալ:
5.Մեզանում միշտ էլ ամեն ինչ ծուռ է եղել: Շատ եմ լսել, որ քաղաքական ուժերը կոչ են անում դիմել քաղաքացիական անհնազանդության, իրականում՝դա չեմ տեսել: Կարծել եմ, դա այն է, որ հանրությունը անտեսում է իշխանությանը, մեզ մոտ իշխանությունը ուզում է, որ մենք իրեն չնկատենք, ու որ նրա ներկայացուցիչները հերթական «մտքի գոհարով» չհիշեցնեն՝ դժվար էլ նկատենք...
6.Քաղաքական օրակարգ՝ իշխանությանն ու ընդիմությանը չհաջողվեց ձևավորել: Իրավիճակն է օրակարգ պարտադրում: Անգամ ոչ թե ամիսների ու տարվա եղանակների այլ օրերի ու շաբաթների:

 

 


7.Սահմանների պատերազմ, անկում ապրող տնտեսություն, սոցիալական վիճակ.......................
Հ.Գ. Գյումրին՝ Պուտինին ստիպեց հաշվի նստել, քայլեր անել, արդարանալ... Մտածում եմ, գուցե՞ դարձյալ միաբանվենք ու ևս մի ձեռնարկով Հեյդարիչ սևեռուն մտերքով տառապող տապոռին՝ խաղաղություն պարտադրենք... Ասնեք նույն կերպ առանց որևէ մեկի կազմակերպման կանգնենք զորքին թիկունք, ոնց որ եթե զորակոչ լինի...Մեկ է դժվար եմ հավատում, որ խուսափելու ենք բախումից, բայց գոնե՞ թշնամին հասկանա անկախ ամեն ինչից իրենց հաղորդագրությունների սցենարն ու վիճակը չի լինելու՝ կանգնելու ենք...

 

 

 

Սասուն Մանուկյան