Ես վերստին կառուցում եմ ինքս ինձ, նորից իրար եմ միացվում, դառնում եմ ավելի ուժեղ, ես ավելի ծանր եմ, քան ամրացված բերդը: Ես ամրոցից էլ ամուր եմ: Ես ինքս եմ ամրոց: Իմ խցերում նստած են հաղթանդամ տղամարդիկ, խաբեբաներ, զինվորներ, ավազակներ:

 

 

Զգուշացեք: Ես վստահ չեմ, որ իմ պահակներն ու շները կարող են զսպել, եթե ես նրանց բաց թողնեմ: Ինձ մոտ կան պարաններ, դանակներ, աստիճաններ: Զգուշացեք: Ժամապահները կանգնած են դետքային անցուղիներում: Ամենուր լրտեսներ են: Ես ամրոց եմ և ես միայնակ եմ այս աշխարհում:

ԺԱՆ ԺԵՆԵ
«Բարձր հսկողություն» պիեսից

 

 

 

Հովիկ Չարխչյան