Ուրեմն լսեք...


Թուրքերը կամ քրդերը գալիս էին մի ընտանիք էին ոչնչացնում: Հարևաններն ու հարազատները լռում ու սքում էին: Հարևանները մտածում էին. «Դե երևի մի բան արել են էլի (վիրավորել կամ գցել են), որ եկան սպանեցին...»


Որոշ ժամանակից հետո նույն թուրքերը կամ քրդերը գալիս էին արդեն ողջ գյուղն էին ոչնչացնում: Մազապուրծ ողջ մնացածները սգում էին ու երբ պատմում էին հարևան գյուղերի իրենց ծանոթ-անծանոթներին, ապա լուռ՝ պասիվ կարեկցանքի էին արժանանում: Իսկ հարևան գյուղերի բնակցությունը իրենց մեջ ասում-խոսում-մտածում էր «Դե երևի մի բան արել են էլի (վիրավորել կամ գցել են կամ հարկերը չեն վճարել), որ եկան սպանեցին...»


Որոշ ժամանակից հետո նույն թուրքերը կամ քրդերը գալիս էին արդեն հարևան գյուղն էին ոչնչացնում: Մազապուրծ ողջ մնացածները սգում էին ու երբ պատմում էին հարևան գյուղերի իրենց ծանոթ-անծանոթներին, ապա լուռ՝ պասիվ կարեկցանքի էին արժանանում: Իսկ հարևան գյուղերի բնակցությունը իրենց մեջ ասում-խոսում-մտածում էր «Դե երևի մի բան արել են էլի (վիրավորել կամ գցել են կամ հարկերը չեն վճարել), որ եկան սպանեցին...»


ԵՎ այսպես շարունակ... տարիներ ու անգամ դարեր շարունակ... ԵՎ սա՝ այս միտումը, բերեց հասցրեց ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ...


Ցավով, շատ մեծ ցավով եմ սա գրում... Սակայն փաստ է՝ օրինաչափությունը չէինք տեսնում կամ չէինք ցանկանում-համարձակվում տեսնել... քաղաքական ոչ մի հետևություն չէինք անում ու չէինք ինքնակազմակերպվում...


ԻՍԿ ԱՅՍՕ՞Ր...


Մարդիկ կան, ովքեր կաոչեր են հնչեցնում չքաղաքականացնելու մասին... Այսօր ամենամեծ հանցագործությունը Գյումրիի դեպքից և նրան հաջորդող զարգացումներից քաղաքական հետևություններ չանելն է...

 

 

Վաչագան Գևորգյան