quote of the day (Zara Hovhannisyan)·"Թե ինչպես Հայոց ցեղասպանությունը վերաձևակերպվեց և օգտագործվեց, որպես զենք, 1965 թվականին:
1962 թվականին, Կարիբյան ճգնաժամի ժամանակահատվածում, երբ լարվածությունը հասել էի այն աստիճանին, որ կարող է սկսվեր երրորդ համաշխարհայինը, ՆԱՏՕ-ն Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ տակտիկական և բալիստիկ հրթիռներ էր տեղակայել, որոնք ունեին ատոմային մարտագլխիկներ:Խորհրդային կայսրությունը սկսեց մտածել հակակշիռներ ստեղծելու մասին: ընտրվեց Կուբան, որտեղ էլ Սովետը տեղափոխվեց 42 միջուկային հրթիռ: Քենեդին ու Խրուշչովը՝ Միկոյանի համառ ջանքերի շնորհիվ կարողացան գտնել լուծումն ու խուսափել պատերազմից: Միժամանակ, ատոմային զենքից ոչ պակաս զենք էր 1915 թվականի ողբերգության վերաձևակերպումը, վերամեկնաբանությունը, որին տրվեց ցեղասպանություն անունը, դուրս բերվեց համամարդկային հարթություն, հակադրելով Հայաստանը՝ սահմանից այնկողմ գտնվող երկրին՝ Թուրքիային, որը ԱՄՆ-ի դաշնակիցն էր: Մինչ այդ Հայաստանի տարածքում 15 թվականը չէր հիշատակվում որպես ցեղասպանություն, անվանում էին Եղեռն: 1965 թվականին, մինչ այդ ստալինյան ժամանակներում արգելված թեման, հայերի կոտորածների մասին սկսեցին միանգամից խոսել՝ անվանելով ցեղասպանության մասին: Իսկ 1965-ի փետրվարին Հայկական ՍՍՀ կառավարությունը պատրաստեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման որոշման նախագիծը, Հայաստանի կոմկուսի կենտկոմը հաստատեց այն: Այսինքն երկու ամիս առաջ փաստորեն նախապատրաստվել են 65-ի ապրիլի 24-ի հուզումները, որոնք լուծում էին գլոբալ հարցեր գերտերությունների միջև՝ էլի Հայոց ցեղասպանության վերհանման ու շահարկման միջոցով: Սակայն 1965 թվականի մարտի 13-ին կա ստորագրված մեկ այլ հրամանագիր, որով Հայաստանի տարածքում, Արմավիր քաղաքում կառուցվում է ատոմակայան, պատկերացրեք, ատոմային ոչ պակաս ուժգնությամբ զենք՝ հայ-թուրքական սահմանին, ուղիղ ՆԱՏՕ-ի քթի տակ: փաստորեն ի հայտ եկավ ավելի սարսափելի մի զենք, ատոմակայանի տեսքով, որը մինչ այժմ էլ վերահսկվում է ռուսների կողմից: Հիմա գտեք որոշ նմանություններ այժմյան իրավիճակի հետ ու փորձեք վերլուծել, հասկանալ, թե ինչ գործիք է ազգայնականությունը կայսրության ձեռքին ու ոնց են մեզ համար նուրբ, ողբերգական էջերը վերհանվում, վերաձևակերպվում, կառավարվում, ու պետք եղած պահին նետվում հանրային դաշտ:
Տիգրան Խզմալյան