Դրոն ու Նժդեհը հաճախ էին միասին զրուցում, երբեմն նաեւ վիճում ազգային բազմաբնույթ խնդիրների ու ծրագրերի շուրջ: Այդպիսի մի խոսակցություն հետեւյալ վերջաբանն է ունեցել:
_ Հավանաբար քեզնից լավ մեր ազգի պատմությունը որեւէ մեկը չգիտի: Այնքան հետաքրքիր ես պատմում, որ անվերջ ուզում եմ լսել ու խոսքդ վայելել,_ ասում է Նժդեհը Դրոյին:
_ Գարեգին ջան, իսկ քեզնից բոլոր լեզվագետները պիտի շարահյուսություն սովորեն:
Ամբողջ կյանքում պատերազմական թոհուբոհի մեջ լինելով' տեսնես ե՞րբ էին ժամանակ գտել, Հայոց լեզուն ու ազգի պատմությունը սովորել, երբ երկուսն էլ ունեին ռուսական կրթություն:
ՀԵՂԻՆԱԿ՝ ՊԱՏՄԱԲԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ (ՎԱՆԱՁՈՐ)