«Բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հերթական անգամ կտուգանվի ծառայություններ մատուցած ընկերությունների վճարումները ժամանակին չկատարելու համար: Ուշացումները հաշվի առնելով' անցյալ տարվա նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ըստ որի նախատեսվում է ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով:
ՈՒսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքված գումարները ամբողջ ծավալով չեն փոխանցվել ընկերության հատուկ հաշվին:
Սա առաջին դեպքը չէ, որ «ՀԵՑԵՐ»-ը հայտնվում են այսպիսի դրության մեջ: Ինչպես հայտնի է անցած տարվա օգոստոսի 1-ից սպառողներին մատակարարվող հոսանքի սակագինը 38 ից դարձավ 41.85 դրամ:
Այդպես ակնկալվում էր, որ ընկերությունը աստիճանաբար կկարգավորի ֆինանսական խնդիրները: Սակայն շտկամն միտում դեռևս չի նկատվում:
Այս ամենի պատճառը ոչ արդյունավետ կառավարման, բարձր կորուստների, հաշվառման համակարգի թերություններն են: Կորուստների խնդիրը չափազանց լուրջ է , ըստ 2013-ի տվյալների դրանք կազմում են 13.39%:
Հարկ է նշել, որ կորուստների 1% կրճատումը 5 մլրդ դրամի լրացուցիչ մուտեր է ենթադրում:
Խաչատրյան Ժոռա