Հունաստանի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Asbarez –ի տեղեկացմամբ' օրինագծին կողմ է քվեարկել 54, դեմ՝ 42, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

 

Այսպիսով այսուհետ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին Հունաստանում սպասվում է 5-10 հազար եվրո դրամական տուգանք և 5-10 ամիս բանտարակություն: Ի դեպ, Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է' Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

 

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը:

 

 

Ավետիս Սահակյանց