Այն զարմանալի ճակատամարտերից մեկը, որը կարող է հրաշալի օրինակ լինել ապագայի համար: Պատերազմ, որն ապացուցում է, որ որակը քանակի ու սպառազինության մեջ չէ՝ այլ գաղափարի ու սկզբունքայինության:
Ճակատամարտը տեղի է ունեցել 1939-1940թթ., երբ ԽՍՀՄ-ն՝ օգտվելով երկրորդ համաշխարհային պատերազմի պատրվակից, փորձեց իր հին հաշիվները մաքրել Ֆինլանդիայի հետ: Դեռևս 1918 թվականին Ֆինլանդիայի անկախությունից մեկ ամիս անց քաղաքացիական պատերազմում Ֆիննական Կոմունիստանակն <<Կարմիր>> ճակատը պարտվել էր և ձախողել Ֆինլանդիան Խորհրդայինացնելու պլանները:
1939թ.-ի նոյեմբերի 26-ին ԽՍՀՄ-ը հայտարարում է, որ Ֆինլանդական կողմից նրան են հասցվում հրետանային հարվածներ և նոյեմբերի 30-ին հարձակվում է վերջինիս վրա:

 

 


Պատերազմն ավարտվեց 1940թ.-ի մարտի 12-ին՝ Մոսկվայի պայմանագրի կնքմամբ:
Ամբողջ ճակատամարտի ընթացքում Խորհրդային կողմից մասնակցեցին տարբեր տվյալներով՝
մոտ 1 մլն զինվոր
6000 տանկ
3880 ինքնաթիռ
դրան հակառակ Ֆինլանդական կողմից ամբողջ ճակատամարտին մասնակցեցին
250-300 000 զինվոր
32 տանկ
114 ինքնաթիռ
Մարտի 12-ի վերջնահաշվարկի ժամանակ ԽՍՀՄ-ը կորցրել էր ավելի քան 126 000 զինվոր, վիրավորվել ավելի քան 188 000-ը, 3543 տանկ ու մոտ 500 ինքնաթիռ:

 

 


Ֆինլանդիան նույն պայմաններում ունեցել է 26 000 զոհ, 44 000 վիրավոր, 20 տանկ, 62 ինքնաթիռ:
Պատերազմի արդյունքում ԽՍՀՄ-ը վերցրեց իր ղեկավարման տակ իր իսկ Մուրմանսկ քաղաքը(մինչև ճակատամարտն այն գտնվում էր Ֆինլանդական զորքերի տիրապետության տակ) և Լադոգա լիճը, որն ըստ նախնական պլանի պետք է ճանապարհ բացեր դեպի Լեհաստան զորքի տեղաշարժման համար:

 

 

 

Աշոտ Գրիգորյան