Գոնե, տեսական, բացառվում է ատոմային զենքի կիրառումը: Ավելին՝ այդպիսի զենք ունեցողները անասելի խնդիրներ ունեն նման զինատեսակի պահպանման համար, բայց ոնց որ լավ պատրաստված ահաբեկչական խումբը դառնում է մերօրյա «զոռբաներին» նետված ԻՐԱԿԱՆ մարտահրավեր, որոնց դեմ գրթե անօգնական քայլեր են արվում՝ դեպքերի ետևից գնալով...
ԽՍՀՄ ուներ ժամանակաշրջանի առկա ամենավտանգավոր սպառազինված բանակը, բայց երկիրը առանց փամփուշտ կրակելու քանդվեց, երևի՞ դրա համար են հիմա ասում՝ Ղրիմը առանց փամփուշտ կրակելու վերադարձրինք... Ինչևէ, վիճագրությունն էլ սկսում է արձանագրել զոհեր ու նոր ահաբեկչական ակտեր, ոչ թե Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, այլ հենց՝ Փարիզի կենտրոնում...
Հ.Գ. Ցավը նա է, որ սրա հետևությունը լինելու է, ոչ թե հետագայում, անկախ նպատակից, որևէ ծայրահեղական ուժի ստեղծման բացառումը ու դրանց բոլորի ոչնչացում, նաև որևէ պետություն ահաբեկչական միավորումների «վարժանքի» տարածք դարձնելու բացառումը, այլ ճիշտ հակառակը: Մենք ականատես կլինենք, նոր «լինցենզիա» ունեցող «ժողովրդավարական ուժերի մարտիկների», որոնց նորից կհիշեն հերթական ահաբեկչության ժամանակ: Ինչպես դա եղավ Ալ-Կաիդայի դեպքում, որը կայացավ հենց արևմուքտի հովանավարությամբ, նույնն է Սիրաիայում, Իրաքում, գործող ծայրահեղականների դեպքում...
Սասուն Մանուկյան