1.«Ընկերությունն ամեն ինչ է: Այն ավելին է քան տաղանդը, ավելին քան իշխանությունը: Այն գրեթե հավասարազոր է ընտանիքին»:
2.«Մեծ մարդիկ այդպիսին չեն ծնվում, այլ այդպիսին դառնում են...»:
3.«Վրեժը մի ճաշատեսակ է, որն առավել լավ համ ունի երբ սառն է մատուցվում»:
4.«Ընկերը միշտ պետք է թերագնահատի քո կարողությունները իսկ թշնամին գերագնահատի քո թերությունները»:

 

 


5.«Երբեք մի՛ ատիր թշնամիներիդ. դա վատ է ազդում դատողության վրա»:
6.«Թղթապանակով իրավաբանը ավելի շատ փող կարող է գողանալ, քան դիմակավոր ու ատրճանակով զինված մարդը»:
7.«Ես չեմ վստահում թե հասարակությունը մեզ կպաշտպանի: Ես, չեմ պատրաստվում իմ ճակատագիրը հանձնել այնպիսի մարդկանց ձեռքը, ովքեր միայն կարողանում են համոզել մի խումբ մարդկանց իրենց ձայն տալ»:
8.«Այն տղամարդը, որն ընտանիքի հետ ժամանակ չի անցկացնում, երբեք չի կարող իսկական տղամարդ համարվել»:

 

 


9.«Շատ երիտասարդ տղաներ սխալ ուղիով են սկսել ճանապարհը, որ հասել են իրենց իրական ճակատագրին: Ժամանակն ու ճակատագիրը սովորաբար նրանց ճիշտ ուղղու վրա է դնում»:
10.«Ընկերներիդ միշտ քեզ մոտ պահիր, իսկ թշնամիներիդ ավելի մոտ»:
11.«Մենք բոլորս այստեղ ազնիվ մարդիկ ենք: Կարիք չկա միմյանց երաշխիքներ տանլ, կարծես իրավաբաններ ենք»:
12.«Նա շատ վաղուց սվորել էր, որ հասարակությունը հաճախ հարկադրում է վիրրավորանքի, որը պետք է տանել, մխիթարվելով իր այն համոզմունքով, որ կյանքում գալիս է մի ժամանակ, երբ ազնիվ ու համեստ մարդիկ, եթե իրենց աչքերը միշտ բաց պահեն կկարողանան վրեժ լուծել ամենամեծ իշխանություն ունեցողներից: Հենց այս համոզմունքն էր, որ հեռու էր պահում Դոնին կորցնել իր համեստությունը, որով հիանում էին նրա բոլոր ընկերները»:

 

 


13.«Միքայելը չէր կարողանում հիշել, որ իր հայրը երբևէ խոսեր մահվան մասին: Կարծես Դոնը չափազանց շատ էր հարգում մահը, որպեսզի փիլիսոփայեր դրա մասին»:
14.««Եթե ես կարողանամ մեռնելիս արտասանել.«Կյանքը այնքան գեղեցիկ է», ոչինչ այլևս կարևոր չի լիկնի ինձ համար: Եթե միայն կարողանամ հավատալ ինքս ինձ, այլևս ոչինչ կարևոր չէ»:
15.«Ժամանակն ավելի արագ է քայքայում երախտագիտությունը քան գեղեցկությունը»:
16.«Ամեն հաջող ճակատագրի ետևում հանցագործություն կա»:
17.«Նույնիսկ ամենաուժեղ մարդն ընկերների կարիք ունի»:

 

 


18.«Իր փորձառությունից էր նրա այն համոզմունքը, որ բոլոր մարդիկ միայն մեկ ճակատագիր ունեն, իրենց համար նախտեսված միայն մեկ ուղի»:
19.«Մի գերագնահատեք ներողամտության ուժը»:
20.«Քո թշնամիները միշտ ուժեղանում են այն ամենից, ինչ դու թողնում ես քո ետևում»:
21.«Ֆինանսը ատրճանակ է, քաղաքականությունը' իմանալը, թե երբ պետք է քաշել ձգանը»:
22.«Առողջությունը ամենակարևոր բանն է, ավելի կարևոր, քան հաջողությունը, փողը և իշխանությունը»:
23.«Որքան վատանում է առողջությունդ, այնքան ավելի իմաստուն ես դառնում»:
24.«Ազնիվ լինելը վտանգավոր է»:
25.«Սեղանի շուրջ գործերը չենք քննարկում»:

 

 

Գևորգ Գյուլումյան