●Գարեգին Նժդեհին հակառուսականության մեջ մեղադրողներն առնվազն մակերեսային գիտելիքներ ունեն նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ և տարածում են անգրագիտություն,ինչպես նաև միտումնավոր նույնականացնում են բոլշևիզմն ու Ռուսաստանը։

Դա սխալ մոտեցում է։

«Իսկ իրականությունն այն է,որ հենց Նժդեհն է իր ինքնակենսագրականում նշել
«Ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է»։

 

●Նժդեհի ուսմունքը նացիզմի և ֆաշիզմի հետ այնքան կապ ունի,որքան նույն ֆաշիզմն օրինակ՝ քրիստոնեության։

Նժդեհի "Ցեղակրոն" և "Տարոնական" ուսմունքները զուտ հայկական են բովանդակային առումով։

Իսկ ժամանակագրորեն մեծն Նժդեհն իր "Դավիթբեկյան ուխտերը" հիմնադրեց դեռ 1920թի հուլիսին՝ Սյունիքում։

●Նժդեհը կապեր է հաստատել Գերմանիայի հետ այն ժամանակ,երբ գործում էր խորհրդա-գերմանական դաշինքը,կամ 1939 թ-ին կնքված Ռիբենտրոպ-Մոլորով պակտը։

 

Նժդեհի նպատակն էր Գերմանիայի միջոցով թույլ չտալու Թուրքիայի կողմից հարձակում Խորհրդային Հայաստանի վրա։

Եվ ամենակարևորը։

Նժդեհի որևէ զինվոր երկրորդ աշխարհամարտի ժամանակ չի կռվել Խորհրդային բանակի դեմ։

Ավելին,Նժդեհը 1943թ-ին հասնում է նրան,որ իր զինվորները ուղարկվեն Բալկանյան ճակատ՝
բուլղարա-թուրքական սահման,որպեսզի հարկ եղած դեպքում պայքարեն թուրքերի դեմ։

Հ.Գ."Դժբախտություն է,երբ ժողովրդի առաջնորդն ավելի է փառասեր է,քան իմաստուն"
Գարեգին Նժդեհ

 

Դեռ 2016թ-ին իմ կողմից հնչեցված թեզերը կարծում եմ շատ արդիական են այսօր»: