ՀԱԿ-ը տարեվերջյան ներկուսակցական միջոցառման ժամանակ հետաքրքիր մեսիջ ուղարկեց ԲՀԿ-ին.
«2015 թվականին մենք ակնկալում ենք ճշգրիտ գործողություններ քաղաքական այն ուժերից, որոնք ապահովել են քաղաքական ուժերի այս աննախադեպ համախմբումը, որոնք հույս են տվել ժողովրդին: Այդ ուժերի թվում ես նկատին ունեմ նաև Հայ Ազգային Կոնգրեսին: Մենք բոլորս՝ Եռյակը, ամբողջ շարժումը, պետք է շատ ճշգրիտ քայլեր կատարենք, որ ի վերջո իրականանան մեր ժողովրդի ցանկությունները», - ասել էր Լևոն Զուրաբյանը:
Եթե ՀԱԿ-ը ակնկալում է ճշգրիտ գործողություններ ու դրա մասին բարձրաձայնում է, ուրեմն անցյալում եղել են գործընթացներ, որոնք դուր չեն եկել իրենց:
Տեղին է ասել, որ 2015 թվականի հունվարի 20-ին, ԲՀԿ-ն քաղաքական, հասարակական կառույցների, և քաղաքացիական շարժումների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով է կազմակերպել: Այստեղ հետաքրքիր երկու հագնամանք կա:
Առաջինն այն է, որ այդ համաժողովը նախաձեռնել է ոչ թե ԲՀԿ-ն, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանը: Բնականաբար ՀԱԿ-ին դուր չի գալիս թիմային աշխատանքից դուրս իրականացվող քայլերը, այնուամենայնիվ, ինչպես ասում են.
- Ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում:
Երկրորդ հանգամանքը, ինչից էլ ավելի ակնհայտ է դառնում, որ ՀԱԿ-ի մեսիջները հենց ԲՀԿ-ին են ուղղված, այն է, որ այդ համաժողովին մասնակցելու մասին իրենք դեռ չեն հայտարարել: Հնարավոր է, որ այն անցնի առանց իրենց ներկայության:
Տիգրան Խաչիկյան