Մի ուշագրավ միտք կարդացի,հեղինակը ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանինն էր: Այն հարցին,թե ՀԱՊԿ-ն որքանով կարող է հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր,հաշվի առնելով,որ նա միշտ լռություն է պահպանել Հայաստանի համար կարևոր պահերին?, նա պատասխանել է. -ՀԱՊԿ-ի համար Հայաստանի զինված ուժերը գտած նվեր են: Մեր բանակը նվեր է նաև քաղաքակիրթ աշխարհի համար: Այն, որ Հայաստանի Զինված ուժերն այստեղ՝ քաղաքակրթության սահմանին կանգնած է, դա նվեր է ՀԱՊԿ-ի համար: Այդ կազմակերպությունը պիտի գնա մոմ վառի, որ մենք կանք, որ պաշտպանում ենք և մեզ, և իրենց շահերը, որպես քաղաքակրթական դաշնակից: ՀԱՊԿ-ն էլ, ՆԱՏՕ-ն էլ, մյուս կառույցներն էլ բոլորը պիտի մոմ վառեն ու մեզ մրցանակներ ուղարկեն, որ մենք կանք, մարտունակ ենք, ունենք հաղթելու ցանկություն, մեր ունեցածը պահելու կամք: Կեցցե հայ ժողովուրդը, ՀԱՊԿ-ը դա պետք է ասի: Իսկ մնացածը մեյմունություններ են, որոնք ինձ չեն հետաքրքրում: Հայկական բանակը պահում է ինքն իրեն և պահում է քաղաքակրթության սահմանը: Մենք դիրքապահն ենք և խրամատներում պաշտպանում ենք նաեւ նրանց շահերը: Այնպես որ, ՀԱՊԿ-ին մենք պարտք չենք, ինքն է մեզ պարտք: Հիանալի պատասխան,Ազգային բանակի իրական գնահատական:Իրոք ,որ անվտանգության բլոկում էլ լինենք,առաջին հերթին մեր անվտանգության երաշխավորը մեր հաղթած,հաղթող և ապագայում էլ միայն հաղթող ազգային բանակն է:
Տիգրան Մկրտչյան