Արդեն տևական ժամանակ է, ինչ ականատես ենք լինում խոշոր և մանր եղջերավոր անասունների ու խոզի մսի զգալի գնանկմանը: Իհարկե առաջին հայացքից ուրախալի փաստ է, նամանավանդ ամանորի նախաշեմին:


Այս գործընթացը հիմնականում անասնակերի թանկացմամբ էր պայմանավորված: Փոքր և միջին ֆերմաների տերերը նշում էին, որ կերի խնդիրը մեծ է ու մտավախություն ունեն, որ բարձր գները կպահպանվեն:


Այսինքն ինչ ստացվեց, կերի աննախադեպ, սակայն արհեստածին թանկացումից վախեցած շատ անասնատերեր մասսայական մորթ իրականացրեցին: Շուկան այնպես հագեցավ, որ կարիք եղավ գնանկման: Կերը էժանացավ, հասնելով նախկին արժեքից մոտ 5-10% ավելին: Սակայն արդեն մորթը գրեթե ավարտվել էր:


Այս գործընթացը կարող է մսամթերքի շուկայում գնաճի լուրջ պայման հանդիսանալ, քանի որ փետրվար-մարտ ամիսներին պահանջարկը հնարավոր կլինի ապահովել միայն մասնակի:

 

 

Տիգրան Հարությունյան