Վերջին օրերին համացանցում տարածվել է տեսանյութ, որում տղամարդը ծխախոտ է առաջարկում մեկուկես-երկու տարեկան տղային, ով հավանաբար իր երեխան է:

 

Տեսանյութում երևացող անձանց վարքագիծը վկայում է, որ առաջին անգամ չէ երեխայի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերվում, քանի որ նա հստակ տիրապետում է ծխախոտի օգտագործման ձևին և տղամարդու տված ծխախոտը սկսում է ծխել վարժ: Մինչդեռ Ընտանեկան օրենսգրքի համաձայն' ծնողները պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի մասին գրություն է ուղարկել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ակնկալելով, որ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի տեսանյութում առկա անձանց ինքնությունը պարզելու համար, ինչից հետո Օմբուդսմենը պետական այլ մարմինների հետ համատեղ կաշխատի երեխայի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

 

 

Օմբուդսմենի արտաքին կապեր