1996 թվականի Հոկտեմբերին ես գնացի Նյու-Յորք, որպեսզի իմ կյանքի 47-րդ տարին սկսեմ իմ ‹‹ողջ կյանքի եղբոր›› ՝ Իոուշայի հետ միասին: Նրա հարազատ եղբայրը՝ Դավիդը, նվիրել է ինձ այս խասիդական հեքիաթը, և ես որոշեցի պատմել այն քեզ:
Այս պատմությունը մի հայտնի խասիդական ռաբունիի մասին է՝ Բաալ Շեմ Տովի:
Բաալ Շեմ Տովը շատ հայտնի էր իր ազգության մեջ: Բոլորն ասում էին, որ նա այնքան բարի, բարեպաշտ, առաքինի և ազնիվ է, որ Աստված լսում էր իր բառերը, երբ նա խոսում է:
Փոքրիկ քաղաքում, որտեղ նա ապրում էր, այսպիսի ավանդույթ կար՝ բոլորը, ովքեր ունեին անիրական և չկատարված երազանքներ, գնում էին ռաբունիի մոտ:
Բաալ Շեմ Տովը բոլորին ընդունում էր տարվա մեջ մի անգամ, մեկ օր, որը ինքն էր ընտրել: Եվ բոլորին տանում էր միևնույն տեղը անտառում, որը հայտնի էր միայն իրեն:
Լեգենդը պատմում է, որ այնտեղ Բաալ Շեմ Տովը յուրահատուկ հնարով ճյուղերից և տերևներից վառում էր մի լուսավոր խարույկ, իսկ հետո աղոթք էր կարդում հանգիստ ձայնով, կարծես միայն իր համար է կարդում:
Եվ ինչպես ասում են.....
Աստծուն դուր էին գալիս Բաալ Շեմ Տովի խոսքերը, նա այնքան էր հիացած վարպետորեն վառած խարույկով, այնպես էր սիրում մարդկանց՝ հավաքված անտառի նույն տեղում.... որ չէր կարող մերժել Բաալ Շեմ Տովի խնդրանքը և կատարում էր բոլորի երազանքները, ով գտնվում էր իր կողքին:
Երբ ռաբունին մահացավ, մարդիկ հասկացան, որ ոչ ոք չգիտեր այն բառերը, որոնք արտասանում էր Բաալ Շեմ Տովը, երբ ինչ-որ բան էր խնդրում Աստծուց:
Բայց նրանք հիմա գիտեին այդ վայրը անտառում և կարողանում էին կրակ վառել: Տարվա մեջ մեկ անգամ՝ հետևելով Բաալ Շեմ Տովի կողմից հիմնած ավանդույթին, բոլորը, ովքեր ունեին անիրական կամ չկատարված երազանքներ, հավաքվքում էին այդ նույն տեղում անտառում, վառում էին կրակը այնպես, ինչպես իրենց սովորեցրել էր ծեր ռաբունին, և չիմանալով աղոթքի բառերը, երգում էին ինչ-որ մի երգ կամ սաղմոս: Երբեմն նրանք ուղղակի նայում էին միմյանց և ինչ-որ բանի մասին էին խոսում ՝ հավաքվելով այդ նույն տեղում խարույկի շուրջը:
Եվ ինչպես ասում են......
Աստծուն այնքան է դուր գալիս վառվող խարույկը և այդ վայրը անտառում, և նրանք, ովքեր այդտեղ հավաքվել էին..... որ չնայած ոչ ոք չէր արտասանում պետքական բառեր, նա այդուհանդերձ կատարում էր բոլոր ներկաների երազանքները:
Անցավ ժամանակ, և սերունդից սերունդ իմաստությունը լիովին մոռացվեց......
Եվ ահա եկանք մենք:
Մենք չգիտենք, որտեղ է այդ տեղը անտառում:
Մենք չգիտենք բառեր.....
Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես վառենք կրակը, այնպես ինչպես դա անում էր Բաալ Շեմ Տովը....
Միայն ինչ-որ մի բան է մեզ հայտնի:
Մեզ հայտնի է այդ պատմությունը:
Մեզ հայտնի է այդ հեքիաթը:
Եվ այդպես ասում են....
Աստված այնքան է սիրում այս հեքիաթը,
նրան այնքան հոգեհարազատ է այս պատմությունը,
Որ բավարար է, ով այն պատմի,
և ինչ-որ մեկը նրան լսի,
և արդեն նա գոհ է,
իրականացնում է ցանկացած ցանկությունը
բոլորի, ով կկիսի իր հետ այդ ակնթարթը....
Թող այդպես էլ լինի...
Խորխե Բուկայից
Յացեկ Էրկա "Գարուն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան