Երկու գայլեր տարբեր թփերից միաժամանակ դուրս նետվեցին մոլորված ոչխարի վրա.
- Առաջինը ես եմ հասել, ոչխարը իմն է....
- Ոչ թե դու, այլ ես եմ առաջինը հասել, հետևաբար՝ իմն է ....
- Առաջինը ես էի...
- Ոչ, ես էի.....
- Կհարցնենք նրանից, թող ինքը ասի....
- Լավ..... Ասա՛ գառնուկ, մեզանից ո՞վ առաջինը նետվեց քեզ վրա:
Մահացու վախեցած գառնուկը սկսեց աղիողորմ մկկալ.
- Տեսնո՞ւմ ես,նա ասում է, որ ես եմ.....
- Ոչ դու չէ, այլ ես....
Անտառի աղմուկը լսեց Առյուծ արքան.
- Ի՞նչ է այստեղ կատարվում,- արձակեց նա մի որոտալի մռնչյուն:- Ո՞վ է նեղացնում բնության այս անմեղ երեխային: Ո՞վ է խախտում իմ կանոնները:
Հիմա արդեն մահացու վախեցան գայլերը:
- Հենց նա նետվեց գառնուկի վրա և ուզում էր հոշոտել նրան...
- Ոչ թե ես, այլ նա առաջինը նետվեց գառնուկի վրա.... Ես ուզում էի պաշտպանել գառնուկին նրանից........
- Լռե՛ք.... – մռնչաց առյուծը. – Նա ինքը ինձ կասի....
Առյուծը վերցրեց գառնուկին, թաթը դրեց նրա վրա և նրբորեն, հայրաբար ասաց.
- Մի՛ վախեցիր իմ փոքրիկ, նրանք այլևս չեն համարձակվի քեզ նեղացնել. Միայն թե ասա՛, նրանցից ո՞վ առաջինը նետվեց քեզ վրա:
Մեղմ բառերը հանգստացրեցին գառնուկին, և նա սրտաճմլիկ մկկաց.
- Գառնուկը ասում է, որ նետվել ես իր վրա Դու...- ահեղաբար ասաց առյուծը գայլերից մեկին և անդրադարձավ մյուսին.- Թույլ եմ տալիս պատժել նրան....
Գայլը նետվեց մյուս գայլի վրա՝ կատարելու արքայի պահանջը: Առյուծը իր հետ վերցրեց գառնուկին և ասաց.
- Արի ինձ հետ փոքրի՛կ: Ես կպաշտպանեմ քեզ..... Գառնուկը ուրախանալով, որ փրկվել է հոշոտումից, հետևեց իր փրկիչին.
..... Երեկոյան էգ և արու աղվեսները՝ խոհարարն ու սպասավորը, արքային պալատում մատուցեցին տապակած և խաշած ոչխարի միս, իրենց ախորժակն էլ բացվեց. անտառում խիստ էր կանոնակարգ էր՝ ցանկացած կենդանի էակի ազատության մասին:
Շալվա Ամոնաշվիլիից
Յացեկ Էրկա "Անապատային Տրամվայ"
Օրվա առակը՝ Անտառում ազատության օրենքները - 09 նոյեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան