Փոխանակման կետերում դոլարի արժեքն իջնում է, ու շատ արագ տեմպերով: Այս պահին 1-ը 450-500-ի է դրամ դոլար հարաբերակցությունը: Նայում ես ու զարմանում, թե ինչպես կարող են սենց տատանումներ գրանցվել, հիմա էլ հակառակ ուղղությամբ:
Մի կողմից լավ է, որ դոլարը զիջում է իր դիրքերը, բայց մյուս կողմից էլ հետաքրքիր է, թե արդյոք շատ արագ գները բարձրացրած բիզնես վարող սուբյեկտները կիջեցնեն կրկին գները, թե կստանան գերշահույթներ ժողովրդի հաշվին:
Կառավարության առաջին մասով խոստումը կատարվեց՝ դրամն արժևորվում է: Մյուս կողից լավ կլիներ, որ գործադիրը կարգավորի նաև թանկացած ապրանքների գների վերադարձը նախկին թվերին, թե չէ դոլարի գնի անկումն անիմաստ կլինի:
Ալիկ Էրոյանց