Վերջին ամիսներին առաջին անգամ այս օրերի ընթացքում է, որ դրամ-դոլար փոխարժեքը նկատելի փոփոխության ենթարկվեց դրամի օգտին:


Այժմ, ինչպես գիտենք, Նովրուզն է և իրանցիների մոտ արձակուրդային շրջան, որը վերջիններս արդեն սովորության համաձայն նշում են մեզ մոտ: Այս առումով հնչում են բացասական կարծիքներ ևս, սակայն դա օգուտ է մեր տնտեսությանը, քանզի ակտիվացնում է թե՛ առևտուրը, թե՛ ռոստորանային բիզնեսը, թե՛ ծառայությունների ոլորտը և այլն: Այս ամենի հետ մեկտեղ իրանցիներն իրենց հետ բերում են արտարժույթի՝ մասնավորապես դոլարի, մեծ հոսք, և քանի որ արտարժույթը ևս ապրանք է, և գինը կախված է առաջարկի և պահանջարկի կորի տեղաշարժերից, սա նպաստում է դրամի արժևորմանը: Այսպիսի հոսք սպասումվ է նաև ապրիլի 24-ին, քանզի Հայաստան են ժամանելու բազմաթիվ օտարերկրացիներ և սփյուռքահայեր:


Կարելի է ենթադրել, որ դրամն արժևորվում է նաև ռուբլու կայունացման հետ մեկտեղ, սակայն դա այքան էլ այդպես չէ, քանի որ ԿԲ դեկտեբերյան շոկերի ժամանակահատվածում իր գործիքների շնորհիվ նվազագույնի է հասցրել ռուբլու ազդեցությունը դրամի վրա:


Ներքին արժույթի կայունությունը պահպանելու առումով մենք գերազանցում ենք հարևան երկրներին, որոնց մոտ շատ ավելի շատ էր դոլարի արժևորումը, մասնավորապես նավթով հարուստ Ադրբեջանում ազգային արժույթը շատ ավելի մեծ չափով' 35-40 տոկոսով արժեզրկվեց:

 

Հայկական դրամն ավանդաբար արժևորվում է նաև ամռան ամսիներին' կապված գյուղմթերքների սեզոնի հետ: Եթե գյուղատնտեսության ոլորտում չլինեն կլիմայական անցնակալի երևույթներ' ցրտահարություն, կարկուտ և այլն, ապա առատ բերքը նույնպես իր ազդեցությունը կունենա դրամի արժևորման վրա:

 

 

Վաչագան Գևորգյան