Մոսկովյան բորսայում դոլարն սկսել է անկում ապրել. այն այժմ գնում են 60 ռուբլով: Եվրոն նույնպես զիջել է իր դիրքերը դառնալով 75- ռուբլի:


Ռուսական լրատվամիջոցները գրում են , որ ՌԴ ԿԲ-ն խոստանում է կատարելագործել բանկերին արտարժույթ տրամադրելու մեխանիզմները:


ՌԲԿ. ռու-ն ևս մատնանաշում է ռուբլու կրկին արժևորվելու վրա և հիշեցնում, որ Մոսկովյան բորսայում նմանատիպ արտարժույթի անկում արձանագրվել է նաև 2014թվականի դեկտեմբերի մեկին:


Նշենք, որ այսօր երեկոյան հայկական դրամը ևս կայունանալու միտումներ էր արձանագրել. բանկերում դոլարի գնման գինը ժամը 20:00-ի դրությամբ, ըստ rate.am-ի , տատանվում էր 520-550 դրամի միջև, վաճառքի գինը տատանվում էր 559-570-ի միջև:

 

 


Վրեժ Հովսեփյան