Հայաստանի արտարժութային շուկայում ստեղծված իրավիճակի վրա ամենամեծ ազդեցությունն ունի խուճապը, շարքային քաղաքացիների, գործարարների խուճապը: Դրա վառ ապացույցն այն է, որ հենց այս պահին ռուբլու փոխարժեքը Ռուսաստանում կայունացել է, սակայն Հայաստանում դրամի փոխարժեքը շարունակում է տատանվել, դոլարը շարունակում է թանկանալ:
Հետևաբար յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է գիտակցի, որ գոնե մեկ դոլար գնելու հույսով խոււճապահար քաղաքում թափառելով ժամ առ ժամ էլ ավելի է նվազեցնում իր տնօրինած իրական եկամուտը: Սրան գումարած ոչ ադեկվատ սպեկուլյանտների վարքագիծը, որոնք մի քանի հազար դրամ աշխատելու մոլուցքով տարված ավելի ու ավելի են սրում իրավիճակը:
Դոլարի նկատմամբ անհարկի պահանջարկ ներկայացնելու հետևանքով գործարարները զրկվում են դոլար ձեռք բերելու հնարավորությունից, հետևաբար այլևս չեն կարողանում արտասահմանից ապրանք ներկրել: Սա էլ իր հերթին բերում է սպառողական ապրանքների խիստ դեֆիցիտի, ինչի նախանշաններն արդեն երևում են հանրապետությունում:
Վաչագան Գևորգյան