Բանկերում թե դրամով, թե դոլարով և թե եվրոյով ավանդներ դրած քաղաքացիները անհանգստության ոչ մի պատճառ չպետք է ունենան: Միայն այն, որ բանկերն արտարժույթ չեն վաճառում, ցույց է տալիս, որ քաղաքացիների արտարժութային ավանդներին ոչ մի վտանգ չի սպառնում:
Դա վստահեցրել է նաև կառավարության ղեկավարը իր տարածած հայտարարությունում, նշելով, որ պետությունը և Կենտրոնական բանկը երաշխավորում են և ամեն ինչ անում են, որպեսզի ավանդատուներին ոչ մի սպառնալիք չլինի:
Անի Սանոսյան