Ամեն տարի դեկտեմբերի 15-ին բոլոր երկրներում, որոնք թեյի համաշխարհային արտադրողի կարգավիճակում են, նշվում է Թեյի միջազգային օրը թեյի վաճառքի և թեյի արտադրության աշխատողների, փոքր արտադրողների ու սպառողների վիճակի միջև փոխադարձ կապի խնդիրներին կառավարության և քաղաքացիների ուշադրությունը սևեռելու նպատկով: Եվ, իհարկե, այս ըմպելիքի մասսայականացման համար:
Թեյի միջազգային օրը հենց դեկտեմբերի 15-ին նշելու որոշումն ընդունվել է բազմաթիվ միջազգային կազմակերպություններում և միություններում բազմաքանակ քննարկումներից հետո 2004 թ. Մումբաեում (Mumbai, Հնդկաստան) և 2005 թ. Պորտե Ալեգրեում (Porte Allegre, Բրազիլիա) անց կացված Համաշխարհային հասարակական ֆորումի շրջանակներում (World Social Forum): Ընդ որում, այս օրը հրապարակվել է Թեյի արդյունաբերության աշխատողների իրավունքների համաշխարհային հռչակագիրը:
Համապատասխանաբար, Թեյի միջազգային օրը հիմնականում նշում են հիմնականում այն երկրները, որոնց տնտեսության մեջ թեյի արտադրությունը զբաղեցնում է կարևոր տեղերից մեկը. դրանք են՝ Հնդկաստանը, Շրի Լանկան, Բանգլադեշը, Նեպալը, Չինաստանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Քենիան, Ուգանդան, Տանզանիան:

 

 


Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից անցկացվող միջազգային առևտրի քաղաքականությունը ենթադրում է, որ արտադրող երկրները առևտրի համար կբացեն իրենց սահմանները: Թեյի ապրանքային գինը կայուն նվազում է բոլոր երկրներում՝ կապված դրա գնի կարգավորման հստակության անբավարարության հետ: Թեյի արդյունաբերությունում դիտվում է գերարտադրություն, սակայն տվյալ երևույթը վերահսկելի է, քանի որ եկամուտը մղվում է դեպի համաշխարհային բրենդեր: Համաշխարհային բրենդերը թեյը ամենացածր գներով գնելու հնարավորություն ունեն, այն դեպքում, երբ թեյի արդյունաբերությունում ամենուրեք մեծամասշտաբ վերակառուցում է տեղի ունենում: Այն թեյի պլանտացիաների մակարդակով արտահայտվում է տրոհմամբ և տարանջատմամբ, իսկ բրենդերի մակարդակով՝ միավորմամբ:
Համարվում է, որ թեյը՝ որպես ըմպելիք, բացահայտվել է Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նունգի կողմից (Shen Nung) մոտավորապես մ.թ.ա 2737 թ., երբ կայսրը թեյի ծառի տերևները ընկղմեց տաք ջրով բաժակի մեջ: Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, որ մենք հիմա խմում ենք այն նույն թեյը, ինչ մետ հինգ հազար տարի առաջ չինական կայսրը:

 

 


Մ.թ. 400-600 թթ. Չինաստանում հետաքրքրությունը թեյի նկատմամբ աճում է որպես բուժական ըմպելիք, ինչի հետ կապված զարգանում են թեյի կուլտիվացման (աճեցման) գործընթացները: Եվրոպայում և Ռուսաստանում թեյը հայտնի է դարձել XVII դարի երկրորդ կեսից: Թեյի ժամանակակից պատմության ամենահայտնի իրադարձություններից է 1773թ. դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած «Բոստոնյան թեյ ըմպելու միջոցառումը», երբ ամերիկացի գաղութարարները թեյով լի արկղեր նետեցին Բոստոնի նավահանգիստ՝ որպես բողոքի նշան Մեծ Բրիտանիայի կողմից թեյի վրա հարկ դնելու համար:
Այսօր թեյի բազմաթիվ երկրպագուներ թեյի մեջ ավելացնում են նաև սոխ, կոճապղպեղ (իմբիր), համեմունքներ կամ նարնջի առանձին հատիկներ: Որոշ ազգեր թեյը եփում են կաթի վրա: Շատ երկրներ թեյ ըմպելու իրենց ավանդույթներն ունեն, սակայն անփոփոխ է մի բան՝ թեյը մնում է ամենասիրված ըմպելիքներց մեկն աշխարհում:
Տոնը չնայած դեռ պաշտոնական չէ, սակայն լայնորեն նշվում է որոշ երկրների կողմից (դրանք հիմնականում Ասիայի երկրներն են): Ռուսաստանում այն սկսել է նշվել վերջերս և դեռ ոչ ամենուրեք, այսպես, այս օրը տարբեր քաղաքներում կազմակերպվում են թեյի և դրա ճիշտ կիրառման թեմային նվիրված տարբեր ցուցահանդեսներ, վարպետության դասեր, սեմինարներ, գովազդային ակցիաներ:

 

 


Վրեժ Հովսեփյան