Ուսանողներից մեկը գրատախտակին նկարում է չսիրված դասախոսին։ Ֆիզիկայի դասախոս Պատերսոնը, կարծելով թե դա արել է Ռենտգենը, հասնում է այն բանին, որ 19-ամյա անմեղ երիտասարդին հեռացնում են գիմնազիայից։ Ուսումը շարունակելու համար մայրը որդուն տեղափոխում է Լեննեպի վարժարանը։ Այստեղ եւս տեղի է ունենում տհաճ միջադեպ։ Ֆիզիկայի հիվանդ ուսուցչին փոխարինելու է գալիս նույն Պատերսոնը, որը պատանուն նշանակում է անբավարար, ասելով․ «Էլեկտրականություն չգիտեք, երիտասա՛րդ․․․»։
Հայե՛ր, գիտե՞ք, որ Վիլհելմ Կոնրադ Ռենտգենն (1845-1923) ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, որ արժանացավ ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի։ Այն ստանալուց վեց ամսվա ընթացքում նա պետք է հանդես գար Նոբելյան դասախոսությամբ եւ դա լինելու էր նմանատիպ առաջին ելույթը։ Ռենտգենն այնքան ամոթխած, ինքնամփոփ ու ամաչկոտ էր, որ հրաժարվեց դրանից։