«ՉԻ»-ում Լևոն Զուրաբյանի ընդարձակ հարցազրույցն է լրագրողին «Շատ շուտով անցնելու ենք վճռական գործողությունների» վերնագրով, որտեղ խոսվում է նաև վերջերս տեղի ունեցած ծեծի ու հարձակումների մասին ևս:


Եվ ի՞նչ եք կարծում, գուցե հենց այս ամենը ինչ-որ երրորդ ուժ է կազմակերպում, որ անցնեն վճռական գործողությունների…Գուցե նպատակը ձախողված թեժ աշնան փոխարեն թեժ ձմեռ ե՞ն ուզում կազմակերպել…Այլապես ինչ է նշանակում նրա արտահայտությունը. «…շատ շուտով ժողովրդի հետ միասին անցնելու ենք վճռական գործողությունների»:


Գուցե ինչ-որ մարդկանց թիկնապահներ ե՞ն ուզում թեժացնել Ամանորը, Ծննդյան տոները…Շատ է հիշեցնում 90-ականները…


Նույն հարցազրույցում նա դրամի արժեզրկման գործում մեղադրում է միայն ու միայն իշխանություններին, երկրորդական համարելով արտաքին գործընթացներն ու արտաքին ֆինանսական շուկաներում տեղի ունեցող վայրիվերումները: Այդ դեպքում հարցնենք սույն պարոնին, թե ինչով է բացատրում գրեթե նույնանման իրավիճակը Վրաստանում, որի թիկունքին ողջ Եվրոպան է ու իհարկե ԱՄՆ-ը…


Այսքանից հետո իհարկե նպատակը պարզ է, կրկին անգամ սևացնել գործող իշխանություններին, ձախողված թեժ աշնան փոխարեն գնալ հերթական «թեժացման»…

 

 

Ռոբերտ Մելքոնյան