Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարությունը թվային փաստեր է հրապարակել փեշմերգայի կորուստների վերաբերյալ:
Փեշմերգայի հարցերով նախարարության պաշտոնական տվյալների համաձայն' «Իսլամական պետության» դեմ պայքարի ու գործողությունների հետևանքով քրդական փեշմերգան ու անվտանգության այլ մարմինները մինչ օրս 727 զոհ են տվել: Վիրավորների ընդհանուր թիվն անցնում է 3.5 հազարը:
Լևոն Հովսեփյան