Դեռ 5 տարի առաջ էր, երբ Սահակյանցների այս Խելագար թվացող գաղափարը վարակեց ու հավաքեց բոլորիս իր շուրջ;)) Իմ մանկության այս հետաքրքիր հեքիաթը՝ Ղ. Աղայանի «Անահիտը», դեռ այն ժամանակ էր գրավում իր յուրօրինակ մոգական գաղափարախոսությամբ։ Հիմքում՝ հայկական գորգագործության( կամ այլ արհեստի) հրաշագործ ազդեցությունն էր՝ ստեղծել, արարել, Աշխատել սովորող Արքայի(Անհատի ձևավորման) վրա, որն էլ տվեց իր պտուղները ։) և փրկեց Արքային Խավարից։ Գաղափարախոսություն ունենք, կարողություն ունենք, մնում է իրագործենք։
Հերթական տխմար արաբաթուրքականաեսիմինչական անիմաստ հոլովակների փոխարեն վերջապես թող միշտ ծնվեն ԼԱՎ ու Հայոց մշակութային դիմագիծը լրացնող արժեքներ, ոչ թե լղոզող... Հերոսություն էր Ձեր ընտանեկան բոլոր ռեսուրսներով այս մուլտի ստեղծումը։)՜ Հոգով զգացած, Սրտով տեսած, Ձեռքով նկարած Իսկական հրաշք..
Նանա Սահակյանց
Դավիթ Սահակյանց
Հայկ Սահակյանց
Լյուլյա Սահակյանց
կրտսեր Սահակյանցներ- Հարությունյաններ,
և Մեր մուլտիպլիկացիայի Մաեստրո, երջանկահիշատակ Ռոբ Սահակյանց ՜՜՜՜՜՜՜՜՜՜
Նազենի Հովհաննիսյան